Էներգիայով լի մայրության գաղտնիքները» գիրքը շատ եմ հավանել և հատկապես այն հատվածները, որոնք պրակտիկ օրինակների նկարագրություններ են։ Ինձ հատկապես դուր եկավ, որ կատեգորիկ մոտեցում չկար, մեղադրողական տոն չկար, յուրաքանչյուր հարցի շուրջ ներկայացվում էր տարբեր դիտանկյուններ, վերլուծվում և տրվում պրակտիկ լուծումներ։ Հաջորդ գխավոր բանը, որ դուրս եկավ, ներկայացվող լուծումներն էին․ դրանք բխում են հենց մեր հասարակությունից ու մենթալիտետից։ Վստահ եմ, որ այս գիրքը ոչ միայն կծառայի նորաթուխ մայրիկներին, այլև բազմազավակներին, ովքեր խճճվել են երեխաների հոգսերի ու կենցաղի, ներընտանեկան կոնֆլիկտային հարաբերությունների մեջ, ովքեր ոչ մի կերպ ժամանակ ու էներգիա չեն կարողանում գտնել իրենք իրենց համար։Ինքնախնամքը մեր հասարակությունում, չգիտես ինչու, միայն արտաքին տեսքի խնամքի հետ է ասոցացվում, և ես շատ ուրախ եմ, որ Էլենը եկել է կոտրելու այդ պարզունակ միֆերը և ներկայացնելու ինքնախնամքի տարբեր ձևեր, որոնք շատ ավելի կարևոր ու հեռանկարային, երկարաժամկետ են, քան զուտ արտաքին տեսքի խնամքը։ Ինքս մեծ սիրով եմ կարդացել, ունենալով մայրության 8 տարվա փորձ, լինելով 4 երեխայի մայր՝ մոտս մի շարք կարևոր նշումներ եմ արել, որոնք, վստահ եմ, կօգնեն առավել արդյունավետ կազմակերպել օրս՝ ժամանակ գտնելով նաև ինքս ինձ համար։ Էլենին շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեց լինելու առաջիններից մեկը, ով վայելեց այս գիրքը։ Սրտանց մաղթում եմ բարի երթ։