Էլեկտրոնային գիրք, որ կօգնի գտնել էներգիա և համբերություն Ձեր մայրության ճանապարհին
Էլեն Հարությունյանի կողմից
Գրքի մասին
«Էներգիայով լի մայրության գաղտնիքները»
140 էջ ունեցող այս էլեկտրոնային գիրքը նպատակ ունի պարզ գործիքների ու տեխնիկաների միջոցով կարգավորել ներընտանեկան և միջսերնդային հարաբերությունները, հեշտացնել կենցաղը, վերգտնել էներգիան և համբերությունը՝ վայելելու մայրությունը։
Գիրքը կօգնի ՝
- Կարգավորել ներընտանեկան հարաբերությունները
- Հեշտացնել կենցաղը
- Կարգավորել միջսերնդային հարաբերությունները
- Վերգտնել էներգիա, համբերություն
Գիրքն ուղղված է ինչպես նորաթուխ, այնպես էլ բազմազավակ մայրերին
«Էներգիայով լի մայրության գաղտնիքները» գիրքը մի պարզ իրականության մասին է: Հայաստանում կանայք ծախսում են անհավանական մեծ էներգիա իրենց մայրության ընթացքում՝ մաքրություն, կերակուրների պատրաստում, երեխաների խնամք ու դաստիարակություն, ամուսնու, մեծ ընտանիքի անդամների հետ հարաբերություններ․ այս ամենն արդեն իսկ այնքան էնեգիա է տանում, որ կանայք չեն հասցնում կամ արդեն չեն ցանկանում ժամանակ տրամադրել իրենց ընկերներին, աշխատանքին և նախասիրություններին։ Մինչդեռ կարևոր է նաև հոգ տանել, որ այս ծախսված էներգիան հետ բերվի, այլապես մայրիկը հյուծվում է, էմոցիոնալ ու ֆիզիկական առումներով սպառվում և պարզապես չի վայելում մայրությունը․ մշտական հոգնածություն, գլխացավեր, ցածր տրամադրություն, հախուռն էմոցիաներ։ Արդյունքում մայրիկը հաճախ բղավում է երեխայի վրա, կոնֆլիկտներ ունենում ընտանիքի անդամների հետ, որոնք էլ իրենց հերթին նորից անդրադառնում են մայրիկի տրամադրության վրա, և փակ շղթա է ստացվում: Լուծումներն անհնար չեն: Լուծումները գրքում են:
Էլեն Հարությունյանի մասին
2 տղայի մայրիկ՝ 5 տարեկան և 4 ամսական
Մասնագիտությամբ սոցիալական աշխատող՝ երեխաների պաշտպանության ոլորտում 10+ տարվա գործունեությամբ
Ծնողավարության վերաբերյալ հոդվածների, ուղեցույցների ու ձեռնարկների հեղինակ և համահեղինակ
Ծնողավարման թեմայով դասընթացների հեղինակ և վարող ավելի քան 1000+ մասնակցի համար
Վարում է «Էլեն Հարությունյանի բլոգը ծնողավարության մասին» ՖեյսբուքյանևԻնստագրամյանբլոգերը
Աշխատում է «Երեխաների պաշտպանության ցանց»-ում որպես գործադիր տնօրեն և «Ընտանիք և համայնք» ԲՀԿ-ում որպես ծրագրերի ղեկավար
Ընթերցողների կարծիքները
Մեր օրերում ամենաթանկ ռեսուրսը, որը կարծես թե բոլորիս էլ չի բավարարում ու մշտապես գանգատվում ենք վերջինիս սղությունից, «էներգիա» կոչվածն է։ Հատկապես մայրանալուց հետո ակնհայտ են դառնում նաև դրա բացակայության հետևանքները՝ պայմանավորված անքուն գիշերներով, պատասխանատվության և պարտավորությունների քանակի կտրուկ ավելացմամբ, ամեն բան հասցնելու ու իդեալական կատարելու ձգտմամբ, մի շարք հասարակական պատկերացումներով, կարծրատիպերով ու պահանջներով։ Եվ ոչ ոք չի սովորեցնում, թե ինչպես ավելացնել այդ էներգիան ու վայելել մայրության այն փուլը, որը այլևս երբեք չի կրկնվելու։
Տեսնել ավելինԱնգելինա Ալեքսանյան
Էներգիայով լի մայրության գաղտնիքները» գիրքը շատ եմ հավանել և հատկապես այն հատվածները, որոնք պրակտիկ օրինակների նկարագրություններ են։ Ինձ հատկապես դուր եկավ, որ կատեգորիկ մոտեցում չկար, մեղադրողական տոն չկար, յուրաքանչյուր հարցի շուրջ ներկայացվում էր տարբեր դիտանկյուններ, վերլուծվում և տրվում պրակտիկ լուծումներ։ Հաջորդ գխավոր բանը, որ դուրս եկավ, ներկայացվող լուծումներն էին․ դրանք բխում են հենց մեր հասարակությունից ու մենթալիտետից։
Տեսնել ավելինԱննա Ավետիսյան
Ես, որպես մանկական հոգեբան, վստահ եմ, որ մայրիկների ինքնախնամքի մասին «Էներգիայով լի մայրություն» գիրքը կարող է լինել անչափ օգտակար միջոց՝ ձեր և ձեր երեխաների բարեկեցությունը բարելավելու համար։ Այս գիրքը կծառայի որպես ուղեցույց, որը կօգնի ձեզ հաղթահարել սթրեսը, պահպանել ձեր հոգեկան և ֆիզիկական առողջությունը, ինչպես նաև ստեղծել առողջ ու երջանիկ ընտանիք։ Գիրքը ներկայացնում է տարբեր մեթոդներ և խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ նվազեցնել սթրեսը և բարելավել ձեր հոգեկան վիճակը
Տեսնել ավելինՍաթինե Բարսեղյան
Այս ձեռնարկը կարդալու առաջին էջերից մտածում եմ՝ ինչ լավ է, որ նման գիրք է լույս տեսնում: Ապագայում հղիություն, ծննդաբերություն պլանավորող այցելուներիս կկարողանամ առաջարկել հայալեզու նման աշխատություն կարդալ: Հղիությունն ու ծննդաբերությունը, որքան բնական, այնքան էլ անորոշություններով, տագնապներով լի ու հաճախ իրարամերժ զգացումներով ընթացք են կնոջ, զույգի, ընտանիքի համար:
Տեսնել ավելինՏաթև Հովհաննիսյան
Սկզբում մտածում էի, որ գիրքը վերլուծելու եմ որպես գրականագետ, բայց բառերս իրենք իրենց շարադրվում են մոր տեսանկյունից, ընդ որում՝ անփորձ ու հավանաբար չախտորոշված հետծննդաբերական դեպրեսիա տարած ու սեփական պատկերացումների զոհ դարձած մամայի, ով կերազեր այս հրաշալի գիրքն ունենալ տարիներ առաջ, երբ հղի էր իր առաջնեկով։
Տեսնել ավելին