Ես, որպես մանկական հոգեբան, վստահ եմ, որ մայրիկների ինքնախնամքի մասին «Էներգիայով լի մայրություն» գիրքը կարող է լինել անչափ օգտակար միջոց՝ ձեր և ձեր երեխաների բարեկեցությունը բարելավելու համար։ Այս գիրքը կծառայի որպես ուղեցույց, որը կօգնի ձեզ հաղթահարել սթրեսը, պահպանել ձեր հոգեկան և ֆիզիկական առողջությունը, ինչպես նաև ստեղծել առողջ ու երջանիկ ընտանիք։ Գիրքը ներկայացնում է տարբեր մեթոդներ և խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ նվազեցնել սթրեսը և բարելավել ձեր հոգեկան վիճակը։Դա կօգնի ձեզ լինել ավելի հանգիստ և կենտրոնացած և ուղղակիորեն կազդի ձեր երեխաների վրա՝ ապահովելով նրանց հոգեկան կայունություն և վստահություն։ Գիրքը ներառում է խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ և կառավարել ձեր ժամանակը, որը կբարձրացնի ձեր ինքնավստահությունը և կնպաստի ձեր արդյունավե-տությանը։ Շատ կարևոր է,որ ձեր երեխաների զգան ձեր կայունությունն ու վստահությունը։ Երբ դուք ուշադիր եք ձեր առողջության և բարեկեցության նկատմամբ, դուք դառնում եք լավ օրինակ ձեր երեխաների համար։ Նրանք կսովորեն, թե ինչպես ճիշտ և արդյունավետ խնամել իրենց, ինչը կնպաստի նրանց ընդհանուր զարգացմանը։ Նաև կհասկանաք՝ ինչպես ավելի լավ հաղորդակցվել ընտանիքի անդամների հետ, ինչը կնպաստի ձեր հոգեբանական կայունությանը։ Դուք կսովորեք, թե ինչպես լսել և հասկանալ նրանց, ինչը մեծ կարևորություն ունի սերունդների խնդիրների հաղթահարման գործում։ Ինքնախնամքի մեթոդները կօգնեն ձեզ ավելի լավ կառավարել ձեր առողջությունը: Գիրքը կօգնի հավաքել էներգիա, խաղաղություն և ուշադրություն, և արդյունքը կզգան ձեր երեխաները․ այն կօգնի նրանց ավելի լավ զարգանալ և հաղթահարել սննդային և այլ դժվարությունները։ Մայրիկների ինքնախնամքի մասին այս գիրքը կարող է դառնալ կարևոր ուղեցույց, որը կօգնի ձեզ բարելավել ձեր և ձեր երեխաների կյանքը։ Այս գիրքը կնպաստի ձեր հոգեկան և ֆիզիկական առողջությանը, ինչպես նաև կօգնի ձեզ ստեղծել առողջ և հաջողակ սերունդներ։
Սաթինե Բարսեղյան
Մանկական հոգեբան, հավելյալ սնուցման խորհրդատու, սննդային վարքի մասնագետ և թերապևտ