ՆԱԽԱՃԱՇԻ 50 ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ողջ ընտանիքի համար
Գրքի մասին
Ժողովածուն ներառում է նախաճաշի 50 բաղադրատոմս, որոնք, գուցե, Ձեզ էլ օգտակար կլինեն։
Այս ժողովածուիս գլխավոր խնդիրը այնպիսի բաղադրատոմսեր հավաքել կամ ստեղծելն էր, որ հետաքրքիր ու գրավիչ լինի ընտանիքի բոլոր-բոլոր անդամներին` 1 ատամ ունեցողներից մինչև մեծահասակներ 😊
Հաջորդ խնդիրն այն էր, որ այն խնայի ժամանակ. կյանքի այս խելահեղ տեմպի մեջ, թերևս, ժամանակը վերաարժևորվում է․ փորձում ենք հնարավորինս օրն այնպես կազմակերպել, որ կարողանանք ժամանակ խնայել ավելորդ գործողությունների հաշվին։ Իմ փորձը ցույց է տալիս, որ այդ խելահեղ տեմպում օգնում է բոլորի համար նույն սնունդը պատրաստելը: Իսկ եթե այն համով ու սննդարար է, ուրեմն կարող է գրավիչ լինել բոլորի համար 🤗
Հասցրեք ունենալ և ամեն օր ձվածեղ կամ հաց ու պանրով բրդուճ չուտել ))
Օրը կարող է ավելի հետաքրքիր գույներով ու համերով էլ սկսել, եթե ունենաք այս ժողովածուն: